Եվրոպական հարավային աստղադիտարան

Եվրոպական հարավային աստղադիտարան
Изображение логотипа
ՏեսակՄիջազգային կազմակերպություն, գիտահետազոտական ինստիտուտ և աստղագիտական ​​աստղադիտարան
Կազմված էEuropean Southern Observatory, La Silla-DSS?
Աստղադիտարանի կոդ214
Երկիր Գերմանիա
ՎայրՄյունխեն
Հիմնադրվել է՝1962
Գերմանիայի հետազոտական ցանց, ArXiv և European Open Science Cloud Association?
Կայքeso.org և eso.org/public/france/?lang(ֆր.)
 European Southern Observatory Վիքիպահեստում

Եվրոպական հարավային աստղադիտարան (անգլ.՝ ESO, European Southern Observatory, պաշտոնական անվանումը՝ անգլ.՝ European Organization for Astronomical Research in the South Hemisphere) միջազգային հետազոտական կազմակերպություն է, որի անդամներն են 15 եվրոպական երկրներ և Բրազիլիան։ Կազմակերպությունն ունի մոտ 730 աշխատակից։ Տարեկան ներդրումները անդամ երկրներից կազմում են մոտ 162 միլիոն եվրո։ Աստղադիտարանները գտնվում են Չիլիի հյուսիսում։ Եվրոպական հարավային աստղադիտարանի դիտորդական օբյեկտները աստղագիտական բացահայտումներ են արել և թողարկել են մի քանի աստղագիտական կատալոգներ։ Նրա հայտնագործությունները ներառում են ամենահեռավոր գամմա ճառագայթների հայտնաբերումը և Ծիր Կաթինի կենտրոնում սև խոռոչի հայտնաբերումը։ 2004 թվականին Շատ մեծ աստղադիտակը աստղագետներին թույլ է տվել ստանալ արտաարեգակնային մոլորակի (2M1207 b) առաջին պատկերը, որը պտտվում է շագանակագույն թզուկի շուրջ 173 լուսատարի հեռավորության վրա։ Եվրոպական հարավային աստղադիտարանի հին 3,6 մետրանոց աստղադիտակի վրա տեղադրված High Accuracy Radial Planet Searcher (HARPS) աստղադիտակը նպաստել է արտաարեգակնային մոլորակների հայտնաբերմանը, ներառյալ Gliese 581 c-ը՝ արեգակնային համակարգից դուրս տեսած ամենափոքր մոլորակներից մեկը։

Պատմություն

Եվրոպական միասնական աստղադիտարանի գաղափարը ծագել է Նիդեռլանդներում գտնվող Լեյդենի աստղադիտարանում՝ Վալտեր Բաադեի և Յան Օորտի մոտ 1953 թվականի գարնանը։ Նույն թվականի հունիսի 21-ին Օորտը Լեյդենում հավաքել է աստղագետների խումբ՝ քննարկելու աստղադիտարանի ստեղծման հնարավորությունը։ Այս հարցը հետագայում բարձրացվել է Գրոնինգի կոնֆերանսի ժամանակ, որը նույնպես տեղի է ունեցել Նիդեռլանդներում։ 1954 թվականի հունվարի 26-ին Եվրոպական վեց երկրների առաջատար աստղագետների կողմից ստորագրվել է Եվրոպական հարավային աստղադիտարանի հռչակագիրը՝ հարավային կիսագնդում համատեղ եվրոպական աստղադիտարանի ստեղծման մասին։

Հարավային կիսագնդի ընտրությունը հիմնավորվել է նրանով, որ այն ժամանակվա բոլոր մեծ հայելային աստղադիտակները գտնվել են հյուսիսային կիսագնդում։ Բացի այդ, շատ երկնային օբյեկտներ, ինչպիսիք են Ծիր Կաթինի կենտրոնական մասը և Մագելանի ամպերը տեսանելի են միայն հարավային կիսագնդից։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ աստղադիտակները կտեղակայվեին Հարավային Աֆրիկաում, սակայն դիտարկումների ընթացքում պարզվեց, որ հարավային Անդերի պայմաններն ավելի նախընտրելի են, և 1963 թվականի նոյեմբերի 15-ին աստղադւտարանի համար վայր էր ընտրվելՉիլին։

Մինչ այս որոշումը Եվրոպական միասնական աստղադիտարանի կոնվենցիան ստորագրել էին Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները և Շվեդիան։ 1962 թվականի հոկտեմբերի 5-ին գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Օտտո Հեքմանը։

Լա Սիլայում տեղակայված Եվրոպական միասնական աստղադիտարանի առաջին աստղադիտակները սկսել են գործել 1966 թվականին։ 1980 թվականին Եվրոպական միասնական աստղադիտարանիի եվրոպական բաժնի շտաբ-բնակարանը տեղափոխվել է Մյունխեն։

Կազմակերպություն

Եվրոպական հարավային աստղադիտարանի մասնակից-անդամները։

Կազմակերպությունը ստեղծվել է 1962 թվականին՝ եվրոպացի աստղագետներին դեպի հարավային երկինք մուտք ապահովելու նպատակով։ Կազմակերպությունը կառուցում և շահագործում է աստղադիտակներ, որոնք աշխարհի ամենամեծ և տեխնիկապես զարգացածներից են համարվում․

  • Նոր տեխնոլոգիայի աստղադիտակը 3,6 մ տրամագծով ակտիվ օպտիկայով առաջին աստղադիտակն է, որը տեղադրվել է Լա Սիլլայի աստղադիտարանում։
  • Շատ մեծ աստղադիտակի ստղադիտակներից յուրաքանչյուրը ունի 8,2 մ լայնությամբ առաջնային հայելի, որոնք սովորաբար օգտագործվում են առանձին, բայց կարող են օգտագործվել միասին, դրանք կազմում են մի զանգված, որը լրացվում է 1,8 մ բացվածքով չորս շարժական օժանդակ աստղադիտակներով (ATS); Միասին կազմում են աստղադիտակների համակարգ Պարանալի աստղադիտարանում։
  • Վերջնական փուլում նախապատրաստական աշխատանքներ են տարվում 40 մետրանոց հայելիով եվրոպական Չափազանց մեծ աստղադիտակի կառուցման համար, որը պետք է դառնա աշխարհի ամենամեծ աստղադիտակը։

2013 թվականին ավարտվել է ALMA-ի շինարարությունը՝ ամենամեծ աստղագիտական աստղադիտարաններից մեկը, որը դիտարկումներ կիրականացնի միլիմետրային և ենթամիլիմետրային միջակայքում։ ALMA-ն միջազգային ծրագիր է, որը ներառում է Եվրոպայի, Արևելյան Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի երկրները Չիլիի Հանրապետության հետ միասին։

Եվրոպական հարավային աստղադիտարանի երեք՝ Լա Սիլյայի, Պարանալի և Լյանո դե Չախնանտոր աստղադիտարանները գտնվում են Ատակամա անապատում, քանի որ նրա եղանակային պայմանները լավագույններից են աստղագիտական դիտարկումների համար. Գլխամասային գրասենյակը գտնվում է Գարխինգում, Մյունխենի մոտ (Գերմանիա

Ծանոթագրություններ

  1. https://www.dfn.de/verein/mv/mitglieder/
  2. Our Members / Tier 6
  3. https://eosc.eu/members/
  4. «ESO's Organisational Structure». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. «Member States». 2017 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  6. «ESO Archive». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  7. Tanvir, N. R.; Fox, D. B.; Levan, A. J.; Berger, E.; Wiersema, K.; Fynbo, J. P. U.; Cucchiara, A.; Krühler, T.; Gehrels, N.; Bloom, J. S.; Greiner, J.; Evans, P. A.; Rol, E.; Olivares, F.; Hjorth, J.; Jakobsson, P.; Farihi, J.; Willingale, R.; Starling, R. L. C.; Cenko, S. B.; Perley, D.; Maund, J. R.; Duke, J.; Wijers, R. A. M. J.; Adamson, A. J.; Allan, A.; Bremer, M. N.; Burrows, D. N.; Castro-Tirado, A. J.; Cavanagh, B. A gamma-ray burst at a redshift of 8.2(անգլ.) // Nature. — 2009. — Т. 461. — № 7268. — С. 1254—1257. —  —  —  — PMID 19865165.
  8. Gillessen, S.; Eisenhauer, F.; Trippe, S.; Alexander, T.; Genzel, R.; Martins, F.; Ott, T. Monitoring stellar orbits around the Massive Black Hole in the Galactic Center(անգլ.) // The Astrophysical Journal : journal. — IOP Publishing, 2009. — Т. 692. — № 2. — С. 1075—1109. —  —  —
  9. G.; Chauvin; Lagrange, A.-M.; Dumas, C.; Zuckerman, B.; Mouillet, D.; Song, I.; Beuzit, J.-L.; Lowrance, P. A giant planet candidate near a young brown dwarf. Direct VLT/NACO observations using IR wavefront sensing(անգլ.) // Astronomy and Astrophysics : journal. — 2004. — Т. 425. — № 2. — С. L29. —  —  —
  10. «The HARPS Home page». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.
  11. 11,0 11,1 «ESO Timeline». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին.
  12. «ESO - La Silla: Its History». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին.
  13. «About ESO». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին.
  14. «The Very Large Telescope». ESO. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  15. «Welcome to ALMA!». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական հարավային աստղադիտարան» հոդվածին։