Իդրա | |
---|---|
Տեսակ | կղզի և car-free place? |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Hydra municipality? |
Մակերես | 49,586 կմ² |
Բնակչություն | 1966 մարդ (2011) |
Իդրա (հուն․՝ Ύδρα — հուն․՝ Ύδωρ «ջուր» բառից), Հունաստանին պատկանող կղզի։ Գտնվում է Սարոնիկոս ծովածոցում։ Տեղակայված է Պելենոպես կղզուց արևելք և նրանից բաժանվում է նույնանուն նեղուցով։ Զբաղեցնում է 49,86 քառակուսի կիլոմետր տարածք։
Իդրայի ինքնավար շրջանը բաղկացած է Իդրա, Դոկոս և մի քանի անմարդաբնակ այլ կղզիներից։ Ընդհանուր մակերեսը կազմում է 64.443 կմ2։ 2011 թվականի տվյալներով համայնքում ապրում էր 1966 մարդ, որոնցից 18-ը՝ Դոկոս կղզում։ Իդրան Պիրեյոսի նահանգներից էր։
Կա մի հիմնական քաղաք, որը հայտնի է որպես Հիդրա Պորտ։ Այն բաղկացած է կիսալուսնաձև նավահանգստից, որը շրջապատված է ռեստորաններով, խանութներով, շուկաներով և պատկերասրահներով, որոնք հյուրընկալում են թե՛ զբոսաշրջիկներին, և թե՛ տեղացիներին։ Հիմնականում բոլոր բնակավայրերը տեղակայված են հենց այստեղ։
Իդրան հարուստ է զբոսաշրջիկներով, իսկ հույները կազմում են դրա զգալի մասը։
Աղբահան մեքենաները կղզու միակ տրանսպորտային միջոցներն են, քանզի այնտեղ մեքենաները և մոտոցիկլետները թույլատրված չեն։ Ձիերը, ավանակները և ջրային տաքսիները ապահովում են հասարակական փոխադրումները։ Բնակելի տարածքը այնքան կոմպակտ է, որ կարելի է նկատել քայլող մարդկանց ամենուր։ Իդրան հարուստ է բազմաթիվ ծովախորշերով և նավահանգիստներով և ունի հզոր ծովային մշակույթ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդրա» հոդվածին։ |
|